11:59 | 23.02.24 | Նորություններ | 1728

Թվային էլեկտրոնիկայի նախագծման անվճար դասընթաց

Հայկական Grovf ընկերությունը ՏՏ ոլորտի, Ճարտարագիտության եւ Ինֆորմատիկայի ուսանողների համար սկսում է անվճար դասընթաց։  

Այն հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի անցնելու հնարավորություն կընձեռվի հենց Grovf-ում, որտեղ հնարավորություն կտրվի աշխատել աշխարհում լայն տարածում գտած բարդ չիպերի նախագծման վրա։

Դասընթացը ներառում է․

•    Թվային Էլեկտրոնիկայի նախագծման հիմունքներ,
•    (RTL) նախագծում SystemVerilog լեզվի միջոցով,
•    FPGA նախագծում AMD (Xilinx) կազմակերպության Vivado գործիքի միջոցով,
•    Թվային Էլեկտրոնիկայի վերիֆիկացման հիմունքներ,
•    Ծանոթացում Ունիվերսալ Վերիֆիկացման Մեթոդոլոգիաների (UVM) հետ։

Դասընթացը կանցկացնեն համաշխարհային բարձր վարկանիշով ինժեներներ, այնպիսի աշխարհահռչակ կազմակերպություններից ինչպիսիք են ARM-ը եւ Intel-ը։

Պահանջվող գիտելիքներ եւ հմտություններ․

•    Մաթեմատիկա,
•    Էլեկտրոնիկա,
•    Ծրագրավորում,
•    Ալգորիթմների տեսություն (պարզագույն հմտություններ),
•    C/C++ (պարզագույն հմտություններ),
•    Linux (պարզագույն հմտություններ),
•    Ռուսերենի ու անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
•    VHDL, Verilog իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Դիմել ցանկացողները կարող են CV ուղարկել hr@grovf.com էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով «Internship 2024-2»։ Դիմելու վերջնաժամկետը մարտի 31-ն է, դասընթացը կմեկնարկի ապրիլի 16-ին։