11:17 | 12.02.24 | Նորություններ | 810

Alchemist Accelerator-ի ընդունելությունը բաց է

Մեկնարկել է Alchemist Accelerator-ի հաջորդ փուլի ընդունելությունը։

Alchemist Accelerator-ը վենչուրային նախաձեռնություն է, որը կենտրոնացած է վաղ փուլի ձեռնարկությունների զարգացման արագացման վրա։ Աքսելերատորով անցել է 500-ից ավելի ստարտափ, որոնց կեսից ավելին ներդրումներ է ներգրավել հենց ծրագրի ավարտին։

Աքսելերատորի հիմնական ուղղությունները հետեւյալն են՝

•    Արդյունաբերական IoT,
•    FinTech / Կիբերանվտանգություն,
•    Կլիմայական տեխնոլոգիաներ (Climate tech),
•    Թվային առողջություն (Digital health),
•    Բազմազանություն (Diversity)։

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 23-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։