10:34 | 17.01.24 | Նորություններ | 3179

    «Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթն ընդունում է հայտեր

    Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական նոր արշավ:

    «Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթին գրանցվել կարող են Հայաստանի տարածքում գործող  հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները եւ քոլեջի ուսանողները։

    Կրթական շարժման առաքելությունն է զարգացնել սեր մաթեմատիկայի հանդեպ տարբեր հմտությունների մակարդակ ունեցող աշակերտների շրջանում:

    Մրցույթը բաղկացած է առցանց ու առկա փուլերից եւ մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք եւ ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

    Նոր մաթեմատիկական արշավ-մրցույթը համատեղ իրականացնում են Կորիզ կրթական ծրագիրը եւ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: