17:42 | 28.12.23 | Նորություններ | 2849

7 միլիարդ դրամ պետական աջակցություն՝ ՏՏ ընկերություններին

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի պետական աջակցություն:

Կառավարությունը սահմանել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, նախագիծը նպատակ ունի նպաստել բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։
 
Սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ: Հաշվի առնելով, որ սահմանված կարգով ամսական միջինում տրամադրվում էր շուրջ 500 միլիոն դրամի չափով պետական աջակցության գումար, ուստի որոշման բյուջեն կկազմի շուրջ 7 միլիարդ դրամ: