17:00 | 20.12.23 | Նորություններ | 16679

    Yandex Go. Ծանոթացեք 2023 թվականի ձեր վիճակագրությանը

    Տոների նախաշեմին Yandex Go ծառայության հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ 2023 թվականի ձեր վիճակագրությանը։

    Մասնավորապես, օգտատերերը կարող են տեղեկանալ, թե քանի ուղեւորություն են կատարել, քանի րոպե են անցկացրել տաքսիում եւ քանի կիլոմետր են անցել Yandex Go-ով 2023 թվականին։

    Կարելի է նաեւ պարզել անցնող տարվա անհատական առանձնահատկությունները. օրինակ՝ տարվա ո՞ր օրն առավել ծանրաբեռնված ուղեւորություններով:

    Վիճակագրությունը կարելի է դիտել՝ սեղմելով քարտեզի վրայի կանաչ տոնածառի նշանին: Արդյունքները կցուցադրվեն ամբողջ էկրանով:

    Հավելվածի օգտատերը տեսնում է բացառապես իր սեփական վիճակագրությունը: Այն տեսնելու համար հարկավոր է թարմացնել Yandex Go հավելվածը՝ ներբեռնելով ամենաթարմ տարբերակը։