15:03 | 18.12.23 | Նորություններ | 2031

    Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր

    Դեկտեմբերի 23-ին կկայանա Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) 19-րդ փիչինգ միջոցառումը։

    Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները եւ ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։

    Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձեւակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան եւ ապագա զարգացման ծրագրերը:

    Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը եւ այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:

    Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր, ոլորտների տեսանկյունից որեւէ սահմանափակում չկա:

    Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց բիզնես ծրագրերը եւ գործադիր ամփոփագրերը հետեւյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social: