09:03 | 16.12.23 | Նորություններ | 1927

Հայաստանում բացվել է առաջին ftNFT ֆիջիթալ սփեյսը

Վերջին տարիներին ֆիզիկական եւ թվային փորձառությունների համադրությամբ ի հայտ է եկել «Ֆիջիթալ» տերմինը՝ պատրաստ լինելու ապագայի շարժիչը: Մեծ աղմուկ բարձրացրած NFT-ների աշխարհը նույնպես այս ֆիջիթալ հեղաշրջման մասն է:

NFT-ներն իրենց արտահայտումն են գտել ֆիջիթալ սրահներում, որոնցից մեկն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ մոլում: Երկրորդ նորաբաց սփեյսը գործում է Հայաստանում՝ Arhvestanots by Door-ում:

Ինչպես հայտնել են Fastex-ից, Հայաստանում բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսը NFT պատկերասրահ է, որտեղ ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ եւ՛ թվային, եւ՛ ֆիզիկական ձեւաչափով: Ստեղծարարները, գործարարները եւ բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ուզում են մուտք գործել NFT-ների աշխարհ, այստեղ կարող են ներկայացնել սեփական գործերը: Ցուցադրված NFT-ները հնարավոր է վաճառել ՀՀ դրամով:

Սրահում տեղադրված են նորագույն սարքավորումներ՝ 3D պրինտեր, NFT տերմինալ, կա հանդիպումների առանձին սենյակ եւ հատուկ քոուորքինգ սփեյս՝ նախատեսված հարմար ու հաճելի միջավայրում աշխատելու համար: Պատկերասրահում հնարավոր է նաեւ կազմակերպել տարբեր միջոցառումներ ու ցուցադրություններ:

ftNFT ֆիջիթալ սփեյսում ցուցադրված են Akneye-ի, Funky Bunch-ի, Արթուր Սարյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ տաղանդավոր արտիստների ստեղծած հավաքածուների բացառիկ նմուշները:

Այցելելով հայկական առաջին NFT ֆիջիթալ սփեյս՝ հնարավոր է բացահայտել արվեստը նորովի: Հայկական առաջին NFT հարթակում՝ ftnft.am-ում, կարելի է ՀՀ դրամով առքուվաճառք իրականացնել։