14:17 | 14.12.23 | Նորություններ | 1532

Հայկական Exitzero-ն Product Hunt-ում է

Հայկական Exitzero-ն գործարկվել է նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում եւ պայքարում է օրվա #1-ը դառնալու համար։

Exitzero-ն ծրագրավորողների նախընտրելի գործիքների ավտոմատ տեղակայման եւ սպասարկման բոլորը մեկում հարթակ է: Այն թույլ է տալիս անխափան մուտք գործել ավտոմատ տեղակայված ծառայություններ եւ ամպային ենթակառուցվածքներ պարզ (առանց կոդերի) գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով:

Պրոդուկտի տեխնիկական առանձնահատկություններին ծանոթանալ, փորձարկել եւ աջակցել դրա օգտին քվեարկելով հնարավոր է այստեղ։