12:11 | 14.12.23 | Նորություններ | 1542

iPhone-ում կավելացվի պաշտպանական նոր գործառույթ

Apple-ը թողարկել է iOS 17.2-ի տարբերակը եւ iOS 17.3-ի բետա տարբերակը մշակողների համար:

Բետա տարբերակում հայտնաբերվել է «Գողացված սարքի պաշտպանություն» նոր գործառույթ: Այն հավելյալ պաշտպանություն է ավելացնում, եթե գաղտնաբառին տիրապետող որեւէ մեկը մուտք գործի սմարթֆոն՝ առանց օգտատիրոջ իմացության:

Այս ֆունկցիան, հավանաբար, սկսել է մշակվել Wall Street Journal-ի հոդվածից հետո, որտեղ հարձակվողները սկսել են լրտեսել պոտենցիալ զոհերին՝ պարզելու իրենց iPhone-ի ծածկագիրը նախքան գաջեթը գողանալը: Գողացված սարքի պաշտպանությունը լուծում է այս խոցելիությունը՝ ավելացնելով Face ID կամ Touch ID հաստատում գաղտնիության հետ կապված գործողությունների համար:

Ահա այն գործառույթները, որոնք կպահանջեն Face ID կամ Touch ID, երբ նոր անվտանգությունը միացված է.

•    iCloud Keychain-ից գաղտնաբառեր դիտելիս եւ օգտագործելիս;
•    կորցրած ռեժիմն անջատելիս;
•    կարգավորումները եւ տվյալները վերականգնելիս;
•    Safari-ում պահված վճարման եղանակների օգտագործման համար;
•    iPhone-ի միջոցով նոր սարք կարգավորելու համար;
•    Apple Card-ի մասին տեղեկությունները դիտելիս;
•    նոր Apple Card-ի համար դիմելիս;
•    Apple Cash-ի եւ Savings-ի հետ գործողություններ կատարելիս (վճարումներ եւ բանկային գործարքներ Wallet հավելվածում):

Մի շարք գործառույթների համար ոչ միայն կպահանջվի Face ID կամ Touch ID, այլեւ նոր փորձերը ձախողված սքանավորումից հետո կարգելափակվի մեկ ժամով:

Խոսքը հետեւյալ գործողությունների մասին է.

•    Apple ID գաղտնաբառը փոխել;
•    Apple ID-ի անվտանգության կարգավորումները՝ ներառյալ վստահելի սարքի, հեռախոսահամարի, վերականգնման գաղտնաբառի կամ վերականգնման կոնտակտի ավելացում կամ հեռացում կատարել;
•    Գաղտնաբառը փոխել;
•    նոր Face ID սքանավորումներ կամ Touch ID մատնահետքեր ավելացնել կամ հեռացնելը;
•    անջատել Find My iPhone-ը;
•    անջատել գողացված սարքի պաշտպանությունը:

Նոր գործառույթը հասանելի կլինի բոլոր սարքերում, որոնք աջակցում են iOS 17, այսինքն՝ iPhone Xs եւ ավելի նոր մոդելներում: iOS-ի կայուն տարբերակի օգտատերերը կկարողանան մուտք գործել այն iOS 17.3-ի թարմացմամբ, որը նախատեսված է հունվարին կամ փետրվարին: