15:09 | 12.12.23 | Նորություններ | 1763

2023-ի թրենդները Google-ում․ ի՞նչ են որոնել ամենաշատը

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ը հրապարակել է իր «Year in Search - 2023» զեկույցը՝ ամենամյա հետազոտություն այն մասին, թե ինչ են մարդիկ ամենաշատը փնտրում Google-ի որոնման համակարգում:

Նորությունների թրենդներում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը գլխավորել է համաշխարհային որոնումների ցուցակը, որին հաջորդել են «Տիտանիկ» ստորջրյա աղետը, Թուրքիայում եւ Սիրիայում փետրվարի երկրաշարժերը:

Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, ապա զարմանալի չէ, որ այս տարի Google-ում ամենահայտնի ֆիլմը եղել է «Բարբի»-ն, որին հաջորդում է «Օպենհեյմերը»։ «Բարբենհայմերը» որոտաց ամբողջ աշխարհում եւ դարձավ ամառվա ամենավառ իրադարձություններից մեկը։

Ամենահայտնիներից է Ջերեմի Ռենները, որ հունվարին ձյուն մաքրող մեքենայի հարվածից հետո հայտնվել էր լուրերի վերնագրերում:

Հանգուցյալ Մեթյու Փերին եւ Թինա Թրները գլխավորել են այս տարի մահացած ամենահայտնի հայտնիների ցուցակը։

2023-ի ամենահայտնի հեռուստասերիալների եռյակում են The Last of Us, Wednesday եւ Ginny and Georgia շոուները:

Ճապոնական Yoasobi դուետի «Idol» (アイドル) երգը դարձել է Google-ի որոնումներում ամենահայտնի երգը, որին հաջորդում են ամերիկացի քանթրի աստղ Ջեյսոն Ալդիանի «Try That In A Small Town»-ը եւ Շակիրայի ամենահայտնի դիս-թրեքը՝ «Bzrp Music Sessions, Vol. 53»-ը արգենտինացի պրոդյուսեր Bizarrap-ի հետ։

Շակիրան նաեւ այս տարի դարձել է Google-ում աշխարհի ամենաշատ որոնված երաժիշտը։

Google-ը նաեւ նշել է իր 25-ամյակը եւ ներկայացրել YouTube-ի նոր տեսահոլովակ, որն ամփոփում է այս տարիների ընթացքում ամենահայտնի հարցումները:



Տարվա բոլոր թրենդներին կարող եք ծանոթանալ այստեղ։