12:05 | 08.12.23 | Նորություններ | 1346

WhatsApp-ը համալրվել է նոր գործառույթով ձայնայինների համար

WhatsApp-ն ավելացրել է ձայնային հաղորդագրություններ, որոնք անհետանում են լսելուց հետո:

Նախկինում մեկանգամյա դիտման գործառույթն աշխատում էր միայն լուսանկարների եւ տեսանյութերի համար:

Ծառայությունն իր բլոգում հայտնել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում օգտատերերը կկարողանան կարգավորել ձայնային հաղորդագրությունները, որոնք ավտոմատ կջնջվեն, երբ ստացողը լսի դրանք: