13:03 | 04.12.23 | Նորություններ | 1451
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։
Խորհրդի նպատակն է նպաստել Հայաստանի գիտատեխնոլոգիական արագ զարգացմանը եւ Հայաստանի վերափոխմանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկրի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Հայտնի է խորհրդի կազմը․
• ՀՀ վարչապետ (նախագահ),
• ՀՀ փոխվարչապետ,
• ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
• ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
• ՀՀ ԿԳՄՍՆ նախարար.
• ՀՀ ԲՏԱ նախարար (քարտուղար),
• ՀՀ Էկոնոմիկայի նախարար,
• ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
• ԱԻՆ Բարձրագույն կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ,
• MHTI պաշտպանական-արդյունաբերական կոմիտեի նախագահ,
• ՀՀ ԳԱԱ նախագահ
• Երվանդ Զորյան - Սինոփսիս Արմենիայի նախագահ
• Գարիկ Իսրայելյան - Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, STARMUS փառատոնի հիմնադիր
• Հովիկ Սաֆոյան - SADA Systems-ի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ,
• Ալ Եսայան - Cognaize-ի գործադիր տնօրեն եւ խորհրդի անդամ, IntelinAir-ի հիմնադիր,
• Աշոտ Հովհաննիսյան - Synergy International Systems-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն,
• Կարեն Գյուլբուդաղյան - Strategic Value Ventures-ի հիմնադիր, Berkeley SkyDeck-ի դեսպան, խորհրդական,
• Արտեմ Փաթափության - Նոբելյան մրցանակակիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, մոլեկուլային կենսաբան, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ,
• Սեմ Սիմոնյան - ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր,
• Մարի Փափազյան - Սան Խոսեի պետական համալսարանի նախկին նախագահ, Հարավային Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի նախկին նախագահ,
• Ֆելիքս Ահարոնյան - աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դուբլինի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (DIAS) դասախոս, Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհի դափնեկիր,
• Սեյրան Մինասյան - Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն,
• Արամ Պապոյան - ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի թղթակից անդամ, տնօրեն։
• Անի Աբրահամյան - միջուկային ֆիզիկոս, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ,
• Կարո Արմեն՝ ֆիզիկական քիմիայի դոկտոր, Agenus-ի նախագահ եւ գործադիր տնօրեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր եւ նախագահ,
• Վարդան Ալեքսանյան - Ինժեներական Ասոցիացիայի տնօրեն, Project Integration-ի գործադիր տնօրեն,
• Արմեն Բալդրյան - Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) նախագահ,
• Արսեն Բաղդասարյան - DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ։