17:59 | 21.11.23 | Նորություններ | 1899

ArmSec 2023 կիբերանվտանգության կոնֆերանսը՝ նոյեմբերի 25-ին

Նոյեմբերի 25-ին Երեւանում տեղի կունենա կիբերանվտանգությանը նվիրված ArmSec 10-րդ ամենամյա կոնֆերանսը։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի կիբերանվտանգության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է կազմակերպել թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք կիբերանվտանգության տեսանկյունից արդիական են աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում։

ArmSec 2023-ի նպատակներից է նաեւ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը։

ArmSec կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia թիմը։ Համաժողովի բոլոր մանրամասները եւ օրակարգը հասանելի են այստեղ: