12:07 | 21.11.23 | Նորություններ | 1849

Հայտնի է հայկական «Հայասաթ-1» արբանյակի արձակման օրը

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան հայտնել է, որ նոյեմբերի 29-ին ժամը 10։00 (ԱՄՆ-ի ժամանակով) Vanderberg Space Force Base քաղաքից «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք կարձակվի։

«ԱՄՆ-ի տարածքից SpaceX ընկերության Falcon-9 հրթիռի միջոցով «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվելու է տիեզերք` այդպիսով դառնալով Հայաստանի առաջին հայկական արբանյակը տիեզերքում։ «Հայասաթ-1»-ը Հայաստանից ուղարկվել էր Նիդերլանդներ եւ այնտեղ բարեհաջող թեստավորվելուց հետո ուղարկվել ԱՄՆ` Falcon-9 հրթիռում տեղադրվելու»,-ասվում է Բազումքի հայտարարությունում:

«Հայասաթ-1» արբանյակն ստեղծվել է Բազումքի ու Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի (CSIE) կողմից։ Այն ներառում է մի շարք ենթահամակարգեր: Տեխնիկական ամբողջական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ։