14:44 | 10.11.23 | Նորություններ | 2008

    Սեմ Ալթմանը ծաղրել է Իլոն Մասկի Grok չատբոտը

    OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը պարզապես ծաղրել է Իլոն Մասկի xAI-ի նոր գործարկված Grok չատբոտը։

    Grok-ը ChatGPT-ի նոր մրցակիցն է, որը հումորով տեքստային պատասխաններ է գեներացնում:

    Անցյալ շաբաթ Tesla-ի գործադիր տնօրենը հայտարարեց xAI-ի նոր նախագծի՝ Grok-ի մասին, որը ChatGPT-ի մրցակիցն է: Այն օժտված է սուր հումորով եւ վերապատրաստվում է X-ի (նախկին Twitter) վերջին հրապարակումների հիման վրա:

    Ալթմանը X-ում հրապարակել է OpenAI-ի պլատֆորմի վերջին տարբերակի զրույցի սքրինշոթը, որն այժմ թույլ է տալիս ստեղծել ChatGPT-ի անհատականացված տարբերակներ, դրանք կոչվում են GPT:



    Զրույցում Ալթմանը հրահանգ էր տալիս ստեղծել «կոպիտ բումերական հումորով ծիծաղեցնող» չատբոտ, որին ի պատասխան հարթակը ստեղծել է նոր GPT «Grok» անունով եւ հարցրել՝ անվան այլ նախընտրություն կա՞։  

    Նշենք, որ Ալթմանը եւ Մասկը հիմնել են OpenAI-ը, սակայն ավելի ուշ տարաձայնություններ են ունեցել: