12:13 | 08.11.23 | Նորություններ | 1761

New Nordic Ventures-ն ընդունում է փիչինգ մրցույթի հայտեր

Դեկտեմբերի 5-ին ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակում կկայանա New Nordic Ventures-ի փիչինգ մրցույթը վաղ փուլերում գտնվող հայկական եւ վրացական ստարտափների համար:

Մասնակիցները կմրցեն 250 000 ԱՄՆ դոլար ներդրումային հնարավորության համար։

Կարող են դիմել այն ստարտափները, որոնք ունեն պատրաստի MVP եւ առաջին վճարող հաճախորդներ, նորարար գաղափարներ եւ ընդլայնելի բիզնես մոդելներ եվրոպական եւ/կամ ԱՄՆ շուկաների համար, ինչպես նաեւ նախկինում ավելի քան 200 000 ԱՄՆ դոլար (կամ համարժեք) ֆինանսավորում չստացած թիմերը:

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։ Մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։