15:44 | 02.11.23 | Նորություններ | 1844

Արագածոտնի մարզում կհիմնվեն Թումո տուփեր

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր կհիմնվեն։

Արագածի Դ. Դեմիրճյանի անվան Հ.1, Կոշի եւ Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն եւ անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների եւ գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

Թումո կենտրոնի շահառուներ են հանդիսանում 12-18 տարեկան երեխաները, ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաեւ նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել: