12:07 | 01.11.23 | Նորություններ | 1763

    Հայկական Docus հարթակը Product Hunt-ում է

    Հայկական Docus-ը հայտարարել է Platform v1-ի մեկնարկի մասին։ Այն Product Hunt-ում պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

    Docus-ն առաջարկում է առողջապահության ոլորտում մի շարք նորարական գործիքներ՝

    •    Անհատականացված AI առողջապահական օգնական․ այն թույլ կտա լրացնել առողջական տվյալները, դրա հետ կապված ցանկացած հարց ուղղել եւ արհեստական բանականության միջոցով ստանալ անհատականացված պատասխաններ:
    •    Զրույցի կցորդներ. առողջական գրառումները եւ թեստի արդյունքները հնարավոր է կցել անմիջապես չատում՝ ավելի խորը AI ինսայթների համար:
    •    AI առողջապահական զեկույց․ սա հնարավորություն է տալիս ստեղծել անհատականացված AI առողջապահական հաշվետվություն՝ ախտանիշների, թեստի արդյունքների, հնարավոր ախտորոշման եւ առաջարկությունների վերաբերյալ:
    •    Բժիշկների կողմից վավերացում. Կարող եք կիսվել AI-ի գեներացրած առողջության զեկույցով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար բժիշկների հետ՝ առավելագույն ճշգրտություն ապահովելու համար:

    Պրոդուկտի բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել կարող եք այստեղ։