11:42 | 31.10.23 | Նորություններ | 1158

Scary Fast․ այն ամենն, ինչ ներկայացրել է Apple-ը

Apple-ը Scary Fast-ի շնորհանդեսին ներկայացրել է MacBook Pro-ն՝ հիմնված նոր M3, M3 Pro եւ M3 Max պրոցեսորների վրա, ինչպես նաեւ` ավելի հզոր նոր iMac:

M3, M3 Pro եւ M3 Max

Apple-ը նշում է, որ M3 պրոցեսորները անհատական համակարգիչների համար ստեղծված առաջին չիպերն են, որոնք ստեղծվել են 3 նանոմետրանոց տեխնոլոգիայով: M3-ի կատարումը մինչեւ 35%-ով բարձր է, քան M1-ինը, 10 միջուկային GPU-ն մինչեւ 65%-ով բարձր է: Աջակցում է մինչեւ 24 ԳԲ համակցված հիշողություն:

M3 Pro գրաֆիկայի կատարումը մինչեւ 40% ավելի արագ է, քան M1 Pro-ինը, պրոցեսորի աշխատանքը մինչեւ 30% ավելի արագ է, hիշողության ծավալը՝ մինչեւ 36 ԳԲ: M3 Max-ի 40 միջուկանոց գրաֆիկական չիպը մինչեւ 50%-ով ավելի արագ է, քան M1 Max-ինը: Մինչեւ 80% ավելի բարձր կատարողականություն, աջակցում է մինչեւ 128 ԳԲ համակցված հիշողություն:

photo © Apple



MacBook Pro

Բոլոր նոթբուքերի էկրանը Liquid Retina XDR է՝ 1000 nits պայծառությամբ, ասել է Apple-ը։ Սարքերը հագեցած են 1080p տեսախցիկով, վեց բարձրախոսով՝ Spatial Audio-ի եւ Dolby Atmos-ի աջակցությամբ եւ երեք խոսափողով:

14-դյույմանոց MacBook Pro-ն M3-ում հետեւում է նախորդ մոդելների դիզայնին, նշում է The Verge-ը։ Նոթբուքը հասանելի է տիեզերական մոխրագույն եւ արծաթագույն գույներով, մինչեւ 22 ժամ մարտկոցի աշխատաժամանակ վիդեո նվագարկման ռեժիմում:

photo © Apple



MacBook Pro-ն M3 Pro կամ M3 Max պրոցեսորներով հասանելի է 14-դյույմանոց եւ 16-դյույմանոց էկրանի չափսերով: Սարքերը պահպանում են նույն դիզայնը, սակայն այժմ հասանելի են արծաթագույն եւ տիեզերական սեւ գույներով: 14 դյույմանոց մոդելի մարտկոցի կյանքը մինչեւ 18 ժամ է, 16 դյույմանոցը՝ մինչեւ 22 ժամ։

MacBook Pro M3-ի արժեքը սկսում է 1599 դոլարից: 14 դյույմանոց MacBook Pro M3 Pro-ն արժե 1999 դոլար, 16 դյույմանոցը՝ 2499 դոլար: Ընկերությունը բացել է նախնական պատվերներ, վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 7-ից։ M3 Max-ով մոդելները վաճառքում կհայտնվեն նոյեմբերին՝ սկսած 3199 դոլարից:



iMac՝ M3 պրոցեսորով

Scary Fast շնորհանդեսին, բացի նոր M3 պրոցեսորների վրա հիմնված MacBook Pro-ից, ընկերությունը ներկայացրել է նաեւ թարմացված 24 դյույմանոց iMac-ներ M3-ի վրա:

Սարքերը հասանելի են յոթ գույնով (կանաչ, դեղին, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն, կապույտ եւ արծաթագույն), ունեն Magic ստեղնաշար Touch ID-ով կամ առանց դրա եւ համապատասխան գույնի մկնիկ:

iMac-ը հագեցած է Retina 4.5K էկրանով՝ 500 նիտ պայծառությամբ, FaceTime HD 1080p տեսախցիկով, Spatial Audio-ի եւ Dolby Atmos-ի աջակցությամբ վեց բարձրախոսով եւ երեք «ստուդիայի որակի» խոսափողներով:

iMac-ն աջակցում է Wi-Fi 6E եւ Bluetooth 5.3: Որոշ մոդելներ աջակցում են Gigabit Ethernet ստանդարտին:

Ութ միջուկով M3 պրոցեսորը կարող է ունենալ մինչեւ 10 գրաֆիկական միջուկ, ինչպես նաեւ աջակցում է մինչեւ 24 ԳԲ RAM եւ մինչեւ 2 ՏԲ ներքին հիշողություն: Apple-ն ասում է, որ թարմացված iMac-ը մինչեւ երկու անգամ ավելի արագ է, քան M1 iMac-ը:

photo © Apple



iMac-ի գները սկսվում են 1299 դոլարից: Ընկերությունը բացել է նախնական պատվերները, վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 7-ին։