15:29 | 24.10.23 | Նորություններ | 1761
Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ ուղղված AgriTech նախագծերի իրականացմանը:
Գաղափարների մշակման երկօրյա միջոցառմանը մասնակցելու համար կընտրվի 60 դիմորդ, որոնք 2 օրվա ընթացքում կգնահատվեն ըստ իրենց առաջնորդության եւ թիմային աշխատանքի հմտությունների: Գնահատման արդյունքում ընտրված 6 լավագույն թիմը հնարավորություն կստանա ձեւավորելու իր թիմը` 12-շաբաթյա ինկուբացիոն ծրագրին միանալու համար:
Այս 6 թիմից յուրաքանչյուրը կստանա 1250 դոլար եւ շարունակական աջակցություն` 12-շաբաթյա ծրագրի ընթացքում հատուկ մարզչի եւ մի շարք մենտորների հետ միասին իրենց գաղափարները վերջնականացնելու համար:
12-շաբաթյա ծրագրից հետո առավելագույնը 3 հաղթող թիմ հնարավորություն կստանա միանալ նախնական ակսելերացիայի փուլին:
Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչեւ ստարտափների խթանման կատարյալ ծրագիր եւ ներդրումների աղբյուր գտնելը:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 5-ն է, ծրագրի տեւողությունը՝ հունվարի 15-ից ապրիլի 8։
Կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք, որոնք պատրաստ են 12 շաբաթվա ընթացքում շաբաթական նվազագույնը 20 ժամ հատկացնել ծրագրին: Հնարավոր է մասնակցել որպես անհատ կամ որպես թիմ:
Դիմելու համար պետք է նամակ ուղարկել eutumocc@tumo.org հասցեին AgriTech Incubation 2023 վերնագրով` ներառելով CV/Ռեզյումե, թեկնածուի նկարագրություն, մոտիվացիոն նամակ:
Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։