15:05 | 24.10.23 | Նորություններ | 1111

Google Meet-ում կավելանան «գեղեցկացնող» էֆեկտներ

Google Meet-ում մինչեւ 2023 թվականի վերջ կներդրվի գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին կիրառել «գեղեցկության» էֆեկտներ տեսազանգերի ժամանակ:

Դիմանկարի երկու ռեժիմ կգործի, որոնք կապահովեն դեմքի մաշկի հարթեցման, աչքերի տակի գունաթափման եւ ատամների սպիտակեցման տարբեր մակարդակներ: «Նուրբ» ռեժիմը, ինչպես երեւում է անունից, ապահովում է թեթեւ կոսմետիկ փոփոխություններ, մինչդեռ «Smoothing» ռեժիմն ավելի խիստ փոփոխություն կապահովի:

Ֆունկցիան լռելյայն անջատված կլինի եւ կարող է միացվել Google Meet-ի կարգավորումներում: Այն հասանելի է միայն պրեմիում Google հաշիվներ ունեցող օգտատերերին, ներառյալ՝ Business Standard, Business Plus, Enterprise Essentials, Education Plus, Google One եւ Google Workspace անհատական հաշիվները: Դիմանկարի շտկումը հասանելի չէ անձնական Google հաշիվ ունեցող օգտատերերին:

Վիդեոկոնֆերանսի մրցակից հավելվածները, ինչպիսիք են Microsoft Teams-ը եւ Zoom-ը, երկուսն էլ արդեն առաջարկում են մի շարք «գեղեցկացնող» գործառույթներ, որոնք հարթեցնում են օգտատիրոջ մաշկը կամ նույնիսկ կիրառում դիմահարդարման էֆեկտներ: