17:44 | 19.10.23 | Նորություններ | 1606

WhatsApp-ը թույլ կտա մուտք գործել միանգամից 2 հաշիվ

Եթե օգտագործում եք WhatsApp-ի երկու տարբեր հաշիվ, շուտով երկուսն էլ կկարողանաք մուտք գործել միայն մեկ սարքից:

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ WhatsApp-ը ներդնում է հաշիվների միջեւ անցում կատարելու հնարավորություն մեկ սարքում, դա անելու համար հարկավոր չէ անընդհատ դուրս գալ հաշվից:

Այս նոր գործառույթը կհեշտացնի զրույցների կառավարումը տարբեր հաշիվներում, օրինակ՝ եթե ունեք մեկ WhatsApp հաշիվ աշխատանքի համար, եւ մյուսը՝ ընկերներին եւ ընտանիքի անդամներին հաղորդագրություններ ուղարկելու համար:

Meta-ն նշում է, որ երկրորդ հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է առանձին հեռախոսահամար եւ SIM քարտ (կամ հեռախոս, որն ընդունում է բազմակի SIM կամ eSIM):

photo © Meta