15:44 | 17.10.23 | Նորություններ | 4500

Երեւանում կկայանա 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը

Հոկտեմբերի 21-ին Google Developer Group (GDG Yerevan) Երեւանյան համայնքը կանցկացնի 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը:

DevFest Armenia 2023-ը տեխնոլոգիական նորարարության, գիտելիքների փոխանակման եւ համայնքի կառուցման տասնամյակի կարեւոր իրադարձություն է:

Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան բանախոսներ ինչպես տեղի ընկերություններից, այնպես էլ արտասահմանից հրավիրված հյուրեր, որոնք կներկայացնեն Android-ի, տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաների, վիրտուալ եւ լրացված իրականության (AR & VR), Google Cloud հարթակի, Google Workspace-ի, Angular JS-ի եւ այլ տեխնոլոգիական ուղղվածությունների վերաբերյալ թեմաներ։

DevFest Armenia 2023 կոնֆերանսի մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է։ Մասնակցելու համար պետք է լրացնել գրանցման հայտն այստեղ։ Միջոցառման ժամանակացույցը եւ այլ մանրամասներ հասանելի են պաշտոնական կայքում:

Devfest միջոցառումներն ամբողջ աշխարհում խրախուսվում եւ հովանավորվում են Google ընկերության կողմից: 2023-ի հայաստանյան DevFest միջոցառմանը աջակցում են նաեւ SADA, VOLO, Adobe Armenia, Ameriabank, EPAM Armenia ընկերությունները՝ որպես գլխավոր գործընկերներ։