Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «UNLIM» սակագնային պլանը, որը հասանելի է նաեւ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդներին։
Սակագնային պլանը տալիս է անսահմանափակ ինտերնետ, 450 րոպե խոսելաժամանակ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան զանգերի համար, ինչպես նաեւ` դեպի ՀՀ բջջային ցանցեր 450 SMS ուղարկելու հնարավորություն:
Կանխավճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը, որը գործարկվել էր հուլիսին, արդեն իսկ լայն տարածում է գտել բաժանորդների շրջանում։ Դա հատկապես պայմանավորված է նրանով, որ «UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ: Այս սակագնային պլանի բաժանորդներն ակտիվորեն օգտվում են Instagram, YouTube, Facebook, TikTok, Telegram եւ մի շարք այլ հավելվածներից:
Բաժանորդների դրական արձագանքները փաստում են, որ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար նախատեսված «UNLIM» սակագնային պլանը եւս կվայելի նույնպիսի մեծ պահանջարկ։
Ի դեպ, 450 րոպե փաթեթը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 ներցանցային րոպե: Ամսավճարը՝ 4500 դրամ: