13:39 | 05.10.23 | Նորություններ | 2929

    Կիբերանվտանգության անվճար վերապատրաստում

    «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի եւ IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության եւ հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողների համար։

    Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով եւ հմտություններով, ինչպես նաեւ ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը եւ լուծումների ներդրումը դասապրոցեսի մեջ։

    Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ հոկտեմբերի 10-ը։