14:55 | 29.09.23 | Նորություններ | 2606
Սեպտեմբերի 29-ից սկսած՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան Ռոստելեկոմի ծառայություններից 4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։
Առաջարկի շրջանակում միանալով Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին՝ հնարավոր կլինի օգտվել ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով փաթեթներում ներառված բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ծառայություններին ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով միանալու դեպքում։
Ծառայություններին բաժանորդագրվել հնարավոր է օնլայն, ակտիվ վաճառքի միջոցով, Ռոստելեկոմի Վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ վաճառքի այլ ուղղություններով։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։