«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ինքնագնաց ավտոմեքենաների հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:
Մասնակիցները դասընթացի շրջանակում կծանոթանան.
• ժամանակակից ինքնագնաց ավտոմեքենաների եւ վարորդին օժանդակող համակարգերի կառուցվածքին,
• դրանց հիմքում ընկած հիմնական տեխնոլոգիաներին եւ աշխատանքի սկզբունքներին,
• իրական լուծումների օրինակներին,
• թեստավորման եղանակներին։
Դասընթացի ավարտին մասնակիցները պատկերացում կկազմեն օգտագործվող տվիչների եւ էլեկտրոնային ղեկավարման հանգույցների աշխատանքային սկզբունքների, ինչպես նաեւ ժամանակակից արդյունաբերությունում կիրառվող դրանց անհատական եւ համակարգային թեստավորման եղանակների մասին։
Ծրագրի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Դասերը կանցկացվեն Ինժեներական քաղաքում։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։