11:25 | 26.09.23 | Նորություններ | 1092

ԱՏՁՄ-ն իրականացնում է մի շարք արագ արձագանքման միջոցառումներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարել է, որ մարդկային, մտավոր եւ ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։

ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին եւ նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։

Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ, իսկ Արցախի խմբավարները, որոնք կուզենան աշխատել խմբավարի թափուր հաստիք ունեցող «Արմաթ»-ի մարզերի աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով, կապահովվեն աշխատանքով։

Դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել այստեղ եւ նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված հայրենակիցների օգնությանը։

Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային եւ մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավար Սեդրակ Վարդանյանի (+374 98 40 65 01) կամ Մայա Շահումյանի (+374 93 27 30 40) հետ։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնել սննդով, դեղամիջոցների պաշարով եւ կեցության վայրով, կարող են կապ հաստատել +374 11 548881 հեռախոսահամարով կամ այցելել Ոսկերիչների 1 հասցեով։