12:47 | 15.09.23 | Նորություններ | 14169

Առաջիկայում Yandex Go հավելվածում եւս 50 ավտոբուսային երթուղու «կենդանի» պիտակ կավելանա

Երեւանի բնակիչները կարող են Yandex Go հավելվածում իրական ժամանակում հետեւել հասարակական տրանսպորտի շարժին։ Այս պահին կարելի է հետեւել 2, 25, 32, 34, 37, 61 եւ 77 ավտոբուսային երթուղիներին։

Այդ երթուղիներից օրական օգտվում է մոտ 30 000 մարդ։ Բացելով Yandex Go հավելվածն իրենց սմարթֆոնների վրա եւ մուտք գործելով Transport ներդիր, նրանք կարող են քարտեզի վրա տեսնելու, թե որտեղ է այդ պահին ցանկալի ավտոբուսը եւ արդյոք խցանման մեջ չէ:

Կանգառի պատկերակին սեղմելիս Yandex Go-ն ցույց կտա, թե քանի րոպե անց կժամանի ավտոբուսը։ Օգտատերը կարող ե որոշել՝ սպասե՞լ ավտոբուսին, թե՞ տաքսի կանչել: Տեղեկատվությունը թարմացվում է մոտավորապես 30 վայրկյանը մեկ:

Նախատեսվում է, որ առաջիկա երկու ամիսներին «կենդանի» պիտակներ կավելանան եւս 50 երթուղիների համար։