12:14 | 15.09.23 | Նորություններ | 2489

Թվային հմտությունների անվճար դասընթաց ուսուցիչների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն՝

•    Համակարգչային հիմունքներ,
•    Տեղեկատվական գրագիտության սկզբունքներ,
•    Թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google Suite: Google Doc, Sheet, Forms, Slides; Web, Image, Canva),
•    Կրթական առցանց գործիքներ (Mentimeter, Kahoot, Quizlet եւ Slido),
•    Հաղորդակցման հարթակներ (Zoom, Teams, Gmail, Google Meet, Moodle, Slack, Discord),
•    Ծրագրի կառավարման գործիքներ (Trello, Jira, Asana, Canvas, Google Workspace)
•    Թվային էթիկետի եւ թվային անվտանգության կանոններ։

Դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին, տեւողությունը 2 ամիս է։ Մասնակցությունն անվճար է, ձեւաչափն՝ առցանց։

Դասընթացին կարող են մասնակցել մինչեւ 29 տարեկան մարզաբնակ այն երիտասարդներն, ովքեր արդեն իսկ ունեն մանկավարժի որակավորում, կամ սովորում են ավարտական կուրսերում եւ ստանալու են մանկավարժի որակավորում։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։