WhatsApp-ն իր բլոգում հայտարարել է ալիքների համաշխարհային գործարկման մասին:
Ծառայությունը չի տրամադրել այն երկրների ամբողջական ցանկը, որտեղ հասանելի են դարձել ալիքները՝ նշելով միայն, որ դրանք «առաջիկա ամիսներին» կհայտնվեն 150 երկրների օգտատերերին: Ընկերությունը հայտարարել է գործառույթի փորձարկման մասին 2023 թվականի հունիսին՝ այն իրականացվել է Սինգապուրում եւ Կոլումբիայում։
Հեղինակները կարող են ալիքներում հրապարակել տեքստեր, լուսանկարներ, տեսանյութեր, հարցումներ եւ սթիքերներ։ Բաժանորդների հեռախոսահամարները թաքցված են այլ օգտվողներից եւ ադմինիստրատորից: Վերջինիս տվյալները նույնպես չեն ցուցադրվում։
Թեստերի արդյունքների հիման վրա WhatsApp-ն ալիքների կատալոգում ավելացրել է ավտոմատ զտիչ, որը հաշվի է առնում օգտատիրոջ երկիրը: Ալիքի բաժանորդները հնարավորություն ունեն արձագանքներ թողնել գրառումներին, իսկ ադմինիստրատորները կարող են խմբագրել հրապարակումները 30 օր շարունակ։