17:20 | 13.09.23 | Նորություններ | 1623

    AI հետազոտողների ակումբն ընդունում է հայտեր

    «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը «Ալիք» երիտասարդական նախաձեռնության հետ մեկնարկում է Արհեստական բանականության հետազոտողների ակումբը (AI Explorers Club):

    Ակումբը նոր հնարավորություն է 12-29 տարեկան պատանիների եւ երիտասարդների համար՝ AI-ի աշխարհ մուտք գործելու եւ դրա ընձեռած հնարավորությունները առօրյայում արդյունավետ կիրառելու համար։

    Մասնակցությունը հնարավորություն կտա՝

    •    ձեռք բերել հիմնարար գիտելիքներ արհեստական բանականության գործիքների կիրառության վերաբերյալ,
    •    սովորել դրանք արդյունավետ կիրառել ամենօրյա աշխատանքը հեշտացնելու ու նոր հմտություններ ձեռք բերելու համար,
    •    ստեղծել արհեստական բանականությամբ աշխատող նախագծեր,
    •    մուտք գործել մոտիվացնող միջավայր, որը կնպաստի հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

    Մասնակցության հայտաձեւը հասանելի է այստեղ։