16:23 | 11.09.23 | Նորություններ | 1393

«Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ընդունում է հայտեր

Granatus Ventures-ը, CIVITTA-ի հետ համատեղ եւ PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագրի եւ առաջին բութքեմփի մեկնարկը:

Ծրագրին դիմել կարող են գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ զբաղվողները, ովքեր ցանկանում են հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ եւ դիտարկել դրանց հնարավոր առեւտրայնացումը։  

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից. առաջին՝ ներածական Discovery Bootcamp, որի հաջողակ մասնակիցներն այնուհետ կկարողանան մասնակցել ավելի խորացված Impact Bootcamp-ի փուլին։

Ինչ կարող են ակնկալել մասնակիցները բութքեմփից`

•    Ծանոթություն Adaptive Innovation հայեցակարգի հիմնական գաղափարներին հենց հեղինակների` Չարլզ Կունիի եւ Հովարդ Կալիֆանոյի կողմից:
•    Ոլորտի առաջատարներից, հաջողակ ձեռնարկատերերից եւ գիտնականներից սովորելու եւ վերջիններիս փորձառությանը ծանոթանալու հնարավորություն:
•    Ինտերակտիվ սեմինարների միջոցով պրակտիկ փորձ ստանալու հնարավորություն:
•    Նախագծերի մրցույթի մասնակցելու հնարավորություն՝ պոտենցիալ ներդրողների հետ ծանոթանալու եւ հաջորդ փուլ՝ ավելի խորացված Impact Bootcamp անցնելու հնարավորություն:

Գրանցվել հնարավոր է այստեղ մինչեւ հոկտեմբերի 9-ը ներառյալ։