13:20 | 11.09.23 | Նորություններ | 1312

Bazoomq-ը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է հանձնել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին:

«Բազումք»-ն առաջին մասնավոր ընկերությունն է, որ տիեզերական գործունեության լիցենզիա է ստանում:

«Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումն արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»,- նշել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը:

photo © ՀՀ ԲՏԱՆ



Նշենք, որ «Բազումք»-ը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով CubeSat նանո արբանյակի մշակման, ստեղծման, ծրագրավորման, փորձարկման, արձակման կազմակերպման ծրագրի գործընթացը։ Արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին, նոյեմբերին այն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: Այդ առիթով մեկնարկել է քրաուդֆանդինգային արշավ։