Clubhouse-ը թարմացրել է iOS-ի եւ Android-ի հավելվածը, ավելացրել նոր «Զրույցներ» բաժինը՝ «ավելի շատ նմանվելու հաղորդագրությունների հավելվածի»:
Ընկերների եւ ծանոթների հետ խմբակային զրույցներն այժմ կենտրոնական տեղ են զբաղեցնում հավելվածում: Այն նման է Stories ձեւաչափին, միայն թե աուդիո:
Մեկ աուդիո հաղորդագրությունը կարելի է մի քանի անգամ լսել, բաց թողնել կամ կիսվել մասնավոր զրույցում: Կան տեքստային տառադարձումներ՝ օգտատիրոջ նախընտրելի լեզվով թարգմանությամբ, ուստի չաթում կարող են լինել տարբեր լեզուներով խոսող մասնակիցներ։
Միաժամանակ Clubhouse-ը չի հրաժարվում ուղիղ եթերներից։ «Մենք գիտենք, որ սա մեծ փոփոխություն է, բայց մենք հավատում ենք, որ դա ճիշտ եւ երկարաժամկետ քայլ է Clubhouse-ի համար», - գրել է ընկերությունը բլոգում:
Հավելվածը հանրաճանաչության գագաթնակետին հասավ Քովիդի համաճարակի ժամանակ, 2020 թվականի մարտին այն ուներ ամսական 10 միլիոն ակտիվ օգտատեր։ 2021 թվականի սեպտեմբերին նրանց թիվը նվազել է մինչեւ 3,5 միլիոն, 2022 եւ 2023 թվականներին ընկերությունը տվյալներ չի հրապարակել։