15:17 | 07.09.23 | Նորություններ | 1478

Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ

Instagram-ն այժմ փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ է տալիս կիսվել հրապարակումներով «Մոտ ընկերներ» խմբի հետ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում շատ օգտատերեր նկատել են այս գործառույթը եւ գրառումներ կատարել այդ մասին:

Instagram-ը հաստատել է տարածված տեղեկությունը եւ նշել, որ այս հնարավորությունը փորձարկում է մի քանի երկրում։



Եթե միայն մոտ ընկերների ցանկում ներառված օգտատերերի հետ հրապարակումներով կիսվելը լայնորեն հասանելի դառնա, ապա դա կարող է նվազեցնել օգտատերերի «finsta» հաշիվ ունենալու անհրաժեշտությունը (այսինքն՝ պարզապես ընկերների համար նախատեսված այլընտրանքային հաշիվ):