14:37 | 05.09.23 | Նորություններ | 1256

Հայաստանում կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ամփոփել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթը։  

Արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռքբերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչեւ 150 միլիոն դրամ՝ 5 տարվա համար:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը եւ լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով:

Ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը հասանելի է այստեղ։