12:22 | 05.09.23 | Նորություններ | 16971

EasyPay-ը՝ Instagram Summit 2023-ի պաշտոնական գործընկեր

EasyPay-ը՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից մեկը, միացել է Instagram Summit 2023-ին որպես պաշտոնական գործընկեր։

Manychat-ի կողմից կազմակերպված միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը բացառապես թվային տարբերակով։

Instagram Summit 2023-ը թվային միջոցառում է, որում ներկայացվելու են Ինստագրամի մոնետիզացիայի փորձված մեթոդներ, բիզնեսի առաջխաղացման ու ավելի շատ վաճառելու հնարքներ, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառման տեխնիկաներ մարքեթինգի ու ավտոմատացման մեջ։

Միջոցառումը ներառելու է 20-ից ավելի սեսիա, որոնց ընթացքում ոլորտի 15-ից ավելի հանրահայտ մասնագետ կկիսվի հարուստ փորձով ու հմտություններով։ Instagram Summit 2023-ի թվային լինելը թույլ կտա միանալ միջոցառմանը աշխարհի ցանկացած կետից։

EasyPay ընկերությունը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին, սկսնակներին կամ պարզապես ոլորտով հետաքրքրված անձանց ձեռք բերել տոմսերն ավելի մատչելի արժեքով։

Այս համաշխարհային միջոցառման տոմսերը հնարավոր է ձեռք բերել 20% զեղչով՝ մուտքագրելով ЕASYPAY պրոմո կոդը վճարման էջում։