17:30 | 04.09.23 | Նորություններ | 1100

Թողարկվել է Telcell Wallet-ի beta տարբերակը

Թողարկվել է Telcell Wallet-ի beta տարբերակը, որը ֆինանսական բոլոր ծառայությունները միավորում է մեկ հավելվածում: Թարմացված UI/UX-ը նախագծվել է ֆինանսական բազմատեսակ գործիքներից ավելի հեշտ օգտվելու համար:

Թարմացման ու նոր փոփոխությունների հիմքում օգտատերերի հաճախ օգտագործվող ծառայություններն են, որոնք beta տարբերակում ավելի տեսանելի ու հասանելի են։

«Telcell Wallet հավելվածը ֆինանսական ծառայությունների ու պրոդուկտների ագրեգատ է, որը մեր օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ հավելված օգտագործել բոլոր կարիքների համար՝ բանկային քարտերի ու հաշիվների ստեղծումից մինչեւ արագ վարկ ստանալու հնարավորություն»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանը:



Շուտով հավելվածում, «Թել-Սելի» եւ «Հայէկոնոմբանկի» համագործակցության շրջանակում, օգտատերերը հնարավորություն կունենան անվճար պատվիրել եւ ստանալ Visa թվային քոբրենդային քարտ: Քարտը տրամադրվելու եւ սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի:



Telcell Wallet-ի պահանջված ծառայություններից է արագ վարկավորումը՝ վարկային կազմակերպությունների եւ/կամ բանկերի հետ համագործակցությամբ։ Շատ շուտով Telcell եւ Global Credit ընկերությունների համագործակցության շրջանակում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ արագ վարկեր (BNPL - Buy Now, Pay Later) QR վճարումներ կատարելիս:



«Մեծ ակնկալիքներ ունենք Telcell ընկերության հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում համատեղ ուժերով»,- նշել է Global Credit ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանը:

«Telcell Wallet-ը շարունակում է զարգացման ուղին ու շարունակելու է առաջարկել օգտատերերի կյանքը հեշտացնող լուծումներ։ Telcell Wallet-ի թարմացված տարբերակը կարեւոր քայլ է հայաստանյան ֆինանսական շուկայում: Հավելվածը կարող եք ձեռք բերել App Store-ից եւ Google Play-ից»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: