10:54 | 04.09.23 | Նորություններ | 1238

    42 Երեւան դպրոցը մեկնարկել է ընդունելությունը

    Թումոյի 42 Երեւան ծրագրավորման անվճար դպրոցը մեկնարկել է ընդունելությունը։

    Դպրոցում կարելի է ուսումնասիրել հետեւյալ ուղղությունները՝ արհեստական բանականություն, կիբեր անվտանգություն, հավելվածների եւ խաղերի ստեղծում, ցանցեր եւ ամպային տեխնոլոգիաներ, կրիպտոգրաֆիա, համակարգչային գրաֆիկա, կայքերի ստեղծում, տվյալագիտություն, ցանցային ադմինիստրացիա եւ այլն:

    42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցման պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ եւ կատարելագործում իրենց հմտությունները թիմային աշխատանքով:

    Ուսումնական պլանը առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում եւ պրակտիկա: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

    42 Երեւանում ուսումն ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր եւ պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի:

    Դիմել հնարավոր է այստեղ։