17:15 | 30.08.23 | Նորություններ | 1521

OpenAI-ի ամսական եկամուտն աճել է մինչեւ $80 միլիոն

OpenAI-ի ամսական եկամուտն աճել է մինչեւ 80 միլիոն դոլար, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան ամբողջ 2022 թվականին։

The Information-ը եւ Bloomberg-ը տվյալներ են ներկայացրել ընկերության ամսական միջին եկամուտների մասին։ 2022-ին OpenAI-ը 28 միլիոն դոլար եկամուտ է ունեցել եւ 540 միլիոն դոլարի վնաս: OpenAI-ը պաշտոնապես չի հրապարակել ֆինանսական թվեր։

2023 թվականի համար ակնկալվող եկամուտը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, մայիսին այդ թիվը գնահատվում էր 200 միլիոն դոլար։

2023 թվականի հունվարին Bloomberg-ի եւ Semafor-ի աղբյուրները հայտնել էին, որ Microsoft-ը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում 10 միլիարդ դոլար ներդնել OpenAI-ում, ինչն օրեր անց ընկերությունը հաստատեց։

Փետրվարին OpenAI-ը գործարկել է ChatGPT-ի բաժանորդագրությունը՝ ավելի արագ պատասխաններով եւ նոր հնարավորությունների վաղ ցուցադրմամբ՝ ամսական 20 դոլարով: Ընկերությունն առաջարկում է նաեւ API-ների վճարովի հասանելիություն։   

Ըստ TechCrunch-ի՝ ապրիլին OpenAI-ը հավաքել է 300 միլիոն դոլար՝ գնահատելով 27-29 միլիարդ դոլար։ OpenAI-ի արտաքին ներդրումները կազմում են ավելի քան 30 տոկոս: