15:10 | 30.08.23 | Նորություններ | 13706

Վիվա-ՄՏՍ-ի UNLIM սակագնային պլանի առավելությունները

Վերջերս Վիվա-ՄՏՍ-ը թողարկել է UNLIM կանխավճարային սակագնային պլանը՝ անսահմանափակ ինտերնետ նախընտրող բաժանորդների համար:

Սակագնային պլանը օրեցօր ավելի լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում: Ընկերությունը ներկայացրել է, թե ինչ առավելություններ է ընձեռում «UNLIM» սակագնային պլանը:

UNLIM սակագնային պլանի լայն տարածում գտնելու պատճառները

«UNLIM» սակագնային պլանը մեծ պահանջարկ է վայելում նախ այն պատճառով, որ ինտերնետն անսահմանափակ է: Սակագնային պլանը նաեւ ներառում է 450 SMS ուղարկելու հնարավորություն եւ 450 րոպե` ցանցի ներսում, ՀՀ եւ Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա եւ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո՝ լրացուցիչ 10 000 ներցանցային րոպե:

Սոցիալական հարթակներ, որոնցից առավել հաճախ են օգտվում UNLIM-ի բաժանորդները

UNLIM կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն ամենից շատ օգտվում են Instagram-ից, որտեղ շատ են տարածված reels-երը՝ կարճ, ժամանցային տեսանյութերը: Instagram-ին հաջորդում են YouTube-ը, Facebook-ը, TikTok-ը եւ Telegram-ը:

Հիշեցնենք, որ Meta-ի մաս կազմող Instagram-ն ու Facebook-ը, միասին վերցված, Հայաստանում ունեն մոտ 2,5 միլիոն օգտատեր. Facebook-ը՝ 1,4 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 64%), իսկ Instagram-ը՝ 1,1 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 46,3%): Ինչպես ամբողջ աշխարհում (ավելի քան 2,9 միլիարդ ակտիվ օգտատեր), այնպես էլ Հայաստանում, այս երկու սոցցանցերն ամենատարածվածն են, ըստ՝ DataPortal-ի տվյալների:

photo © Վիվա-ՄՏՍ



UNLIM սակագնային պլանի բաժանորդներն այն օգտատերերն են, որոնք առավել հաճախ ու շատ են օգտվում համացանցի հետ կապված տարբեր ծառայություններից, հավելվածներից եւ օգտագործում են մեծ ծավալի ինտերնետ:

«Եթե դուք նույնպես ցանկանում եք ունենալ անսահմանափակ ինտերնետ, ապա կարող եք միանալ Վիվա-ՄՏՍ-ի UNLIM կանխավճարային սակագնային պլանին՝ հավաքելով *208*4500# եւ վճարելով ընդամենը 4500 դրամ (30 օրվա համար)»,- ասված է հաղորդագրությունում: