11:09 | 30.08.23 | Նորություններ | 12075

Գորիսի 3 կրթօջախ օգտվում է Ucom-ի գերարագ ինտերնետից

Գորիսի թիվ 4 եւ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաեւ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Ucom-ի ինտերնետից։

Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաեւ գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը։

«Գորիսի ուսումնական հաստատություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ հուսալի եւ արագ ինտերնետի հասանելիության ապահովումն արդեն իրականություն է։ Այո՛, մեր խոստումը գործ է։ Տրամադրելով անվճար գերարագ ինտերնետ՝ մենք ավելի բարենպաստ միջավայր ենք ստեղծել հարյուրավոր սաների ուսման եւ գիտելիքների փոխանակման համար։ Համոզված ենք, որ բարելավում ենք հայրենիքի կրթական լանդշաֆտը՝ ապահովելով երիտասարդների հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։