12:48 | 29.08.23 | Նորություններ | 4365

Gartner-ը SADA-ին ճանաչել է ոլորտի նիշային դերակատար

Բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար` Gartner ընկերության Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն։

Ընկերությունն արժանացել է նիշային դերակատարի կոչմանը՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում, իրականացման բարձր կարողությունների եւ ամբողջական տեսլական ունենալու համար: SADA-ն պատվավոր հիշատակման է արժանացել նաեւ 2022 թ. ցեկույցում։ Ընկերությունը գերազանցության փորձ ունի հաճախորդների ամպային փոխակերպմանն աջակցելու գործում:

«Ուրախ ենք այս ձեռքբերումով, քանի որ այն հաստատում է «հաճախորդն ամբողջ կյանքի ընթացքում» մեր մոտեցման արդյունավետությունը, որի նպատակն է բոլոր չափերի եւ ոլորտների կազմակերպություններին ուժեղացնել հաջորդ սերնդի ամպային նորարարություններով: Garner-ի կողմից այս ճանաչումը հիշեցնում է մեր հաճախորդների հանդեպ ունեցած հսկայական պատասխանատվության, մեր օգնությամբ ներդրումների վերադարձին հասնելուն եւ այն ազդեցության մասին, որ թողնում են նրանք՝ օգտագործելով Google Cloud-ի հզոր ուժը», - նշել է SADA-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ն նախընտրած հաճախորդները ձեռք են բերում Google Cloud էկոհամակարգի ամենալայն եւ խորը գիտելիքների տիրապետող գործընկերոջ, որը նաեւ լավ ծանոթ է ISV էկոհամակարգին: Էկոհամակարգը կառուցում եւ տեղակայում է լուծումներ Google Cloud-ում եւ Google Cloud Marketplace-ում։

SADA-ն հիմնադրվել է հայազգի Անի եւ Հովիգ Սաֆոյանների կողմից 2000 թվականին։ 2021 թվականին SADA-ն գլոբալ մատակարարման գրասենյակ է բացել Երեւանում, որը սպասարկում է ընկերության համաշխարհային հաճախորդներին։

SADA ունի լայն տեխնիկական փորձ. SADA-ի հանրային ամպային ծառայության աշխատակիցների 70%-ը հավաստագրված է խոշոր ամպային ծառայություններ մատուցողների կողմից: SADA-ն ունի ավելի քան 10 Google Cloud մասնագիտացում եւ Google Cloud Certified Fellow ծրագրի մասնակից 8 աշխատակից։ Վերոնշյալ ծրագիրը հավաստագրում է միայն այնպիսի ամպային ճարտարապետների եւ ինժեներների, որոնք ցուցադրել են համաշխարհային մակարդակի կարողություններ ու փորձ՝ Google Cloud-ում նորարարական եւ վերջնական լուծումներ ստեղծելու գործում: