14:03 | 26.07.23 | Նորություններ | 1750

Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է

Team Telecom Armenia-ն տեխնոլոգիական եւ կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարները եւ ստարտափներին խրախուսելու նպատակով որպես տեխնոլոգիական գործընկեր միացել է Sevan Startup Summit-ին:

Team Telecom Armenia-ից հայտնել են, որ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը դարձել է Հայաստանից եւ ավելի քան 30 երկրից ժամանած ստարտափների, տեխնոդեմքերի ու ներդրողների հանդիպման վայրը:

 «Տելեկոմը գտնվում է տեխնոլոգիական ընկերությունների եւ սպառողների կենտրոնում՝ ապահովելով նրանց միջեւ անխափան կապը։ Եթե տելեկոմը չլինի, այս ճանապարհին կառաջանան խցանումներ, իսկ տեխնոլոգիական ոլորտի զարգացում տեղի չի ունենա։ Այդ նպատակով էլ համագործակցում ենք Sevan Startup Summit-ի հետ՝ ներկայացնելու Team Telecom Armenia-ի ծրագրերը եւ հասկանալու ՏՏ համայնքի խնդիրները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կրթական ծրագիրը հագեցած է բիզնես աշխարհի փորձառու եւ հայտնի ներկայացուցիչների հետ դասախոսություններով, վորքշոփերով, մենթորինգի սեսիաներով, պանելային քննարկումներով, նեթվորքինգային հնարավորություններով եւ քննարկումներով։

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքից հեռու գտնվելը չի խանգարել տեղական ու միջազգային ստարտափ ընկերությունների ակտիվ մասնակցությանը:  

Սամմիթին հատուկ Խարույկի շուրջ քննարկումները՝ Campfire talk-երը նույնպես վերադարձել են․ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակիցների հետ զրուցել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի պատմության ու տրանսֆորմացիայի, տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարեւորության եւ ընկերության ապագա ծրագրերի մասին։