11:57 | 26.07.23 | Նորություններ | 1598

Հայտնի են Tech Week 2023-ի անցկացման օրերը

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերը 1-ը Վանաձորում կանցկացվի Tech Week 2023-ը։ Այն մեկ հարկի տակ կհամախմբի հայաստանյան ՏՏ համայնքը։

Tech Week 2023-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին եւ հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաեւ՝ կրկնել եւ գերազանցել այդ փորձը։

Միջոցառման նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք եւ հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։

Tech Week 2023-ին սպասվում է․

•    մոտիվացիոն ելույթներ եւ պանելային քննարկումներ՝ թվային աշխարհի 12 ոլորտից;
•    տեխնոլոգիական հաքատոն;
•    «Կորիզ» գաղափարների մրցույթ;
•    մեծ համերգ։

Մուտքն ազատ է բոլորի համար։ Մասնակցության գրանցումը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Կազմակերպիչ ընկերություններն են The Factory, Zealous եւ TCF: