14:48 | 18.07.23 | Նորություններ | 18468

Ucom եւ Apple պաշտոնական ներկայացուցիչ Asbis ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

«Յուքոմ» ընկերությունը եւ «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Մոլդովան» ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով եւս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի եւ Apple պաշտոնական ներկայացուցչության միջեւ փոխգործակցությունը:

Հուշագրով ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը եւ սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը, ներկայացվել են հայաստանյան B2B՝ կորպորատիվ եւ B2C՝ անհատ բաժանորդների համար մշակված հատուկ առաջարկներ:

«Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In եւ հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլեւ երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս հուշագրի ստորագրումը կարեւոր քայլ է: Մենք սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առեւտրի զարգացման, B2B առաջարկների ձեւավորման եւ Trade-In հնարավորությունների ստեղծման առումով», - նշել է «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը։

«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։