17:02 | 11.07.23 | Նորություններ | 12732

ՄՏՍ Բանկը գործարկել է ԱՊՀ բջջային օպերատորների հաշիվների համալրման ծառայություն

ՄՏՍ Բանկը գործարկել է միասնական ծառայություն, որը թույլ է տալիս համալրել բջջային օպերատորների հաշիվները ԱՊՀ երկրներում:

«Բանկը մշակել է միասնական տեխնոլոգիական լուծում, որը ռուսաստանյան կապի օպերատորի ցանկացած բաժանորդի թույլ է տալիս մի քանի քլիքով վճարում կատարել ՄՏՍ բանկի բջջային հավելվածից ԱՊՀ օպերատորին՝ դրա համար պարտադիր չէ լինել ՄՏՍ Բանկ-ի հաճախորդ։ Փոխանցումները կարելի է կատարել ԱՊՀ 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի բջջային օպերատորների բաժանորդներին»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ։