10:56 | 11.07.23 | Նորություններ | 17987
«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդները կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ եւ ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը Ucom բջջային հավելվածի միջոցով:
Անհրաժեշտ է ներբեռնել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակն App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել եւ մուտք գործել ռոումինգի բաժին։ Ռոումինգի բաժնից պետք է ընտրել ճամփորդության երկիրը, որի վրա սեղմելով՝ օգտատերերը կտեսնեն թե՛ տվյալ երկրում ճամփորդելու սակագներն ըստ օպերատորների՝ առանց որեւէ փաթեթի ակտիվացման, եւ թե՛ «Ինտերնետ ռոումինգում» փաթեթների ծավալը եւ արժեքը, որոնք գործում են հասանելի երկրներում ամենամատչելի սակագին առաջարկող օպերատորին միանալիս։
«Ամբողջ ամառվա ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են 65-ից ավելի եվրոպական եւ հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, օրինակ՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում կամ Վրաստանում, օգտվել գերարագ ինտերնետի 1ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից, եթե Ucom հավելվածի միջոցով ակտիվացնեն «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը եւ տեղում միանան համապատասխան օպերատորների ցանցին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ որեւէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչեւ օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա եւ Մոնտենեգրո ուղեւորվելիս եւ համապատասխան օպերատորներին միանալիս: Ի դեպ, 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du եւ ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:
Ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։