15:02 | 10.07.23 | Նորություններ | 1389

Threads-ի օգտատերերի թիվը հատել է 100 միլիոնը

Հուլիսի 6-ին պաշտոնապես գործարկվել է Meta-ի Threads հավելվածը, որը հուլիսի 10-ի դրությամբ հավաքել է 100 միլիոնից ավելի օգտատեր, ըստ Quiver Quantitative-ի։

Այս տվյալները ներկայացնում է Quiver Quantitative վերլուծական ծառայությունը, որը հետեւում է Instagram-ի էջերում ցուցադրվող Threads օգտահաշիվների թվին:

Threads-ում գրանցվելիս՝ ծառայությունն առաջարկում է Instagram-ից ներմուծել անունը, հետեւորդներին եւ այլ տվյալներ։ Instagram-ի էջում հայտնվում է այն համարը, որով Threads-ում գրանցված է օգտատերը։



Մարկ Ցուկերբերգը պաշտոնապես հայտնել էր, որ գործարկումից հետո առաջին յոթ ժամվա ընթացքում ավելի քան 10 միլիոն օգտատեր գրանցվել են Threads-ում:

TechCrunch-ը նշում է, որ օգտատերերին պահելը հեշտ չի լինի. ծառայությունը դեռ չունի սոցիալական ցանցերին բնորոշ բազմաթիվ գործառույթներ, օրինակ՝ բաժանորդագրություններով, հեշթեգներով եւ հաղորդագրություններով առանձին հոսքեր: